Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 2014թ. տարվա լավագույն մարզիչ է ճանաչել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:

Սա իտալացի մասնագետի երկրորդ նման մրցանակն է: Առաջինն Անչելոտին ստացել է 2007-ին՝ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Անչելոտին քվեարկությունում հավաքել է 169 միավոր և շրջանցել Դիեգո Սիմեոնեին (139), Խոսեպ Գվարդիոլային (76) և Ժոզե Մոուրինյուին (15):

Նշենք, որ մադրիդյան թիմն Անչելոտիի գլխավորությամբ անցյալ տարի նվաճեց Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը: