ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզիչ անվանակարգի երեք հավակնորդների անունները:
Տարվա լավագույն մարզչի կոչման համար կպայքարեն Կարլո Անչելոտին («Ռեալ»), Յոահիմ Լյովը (Գերմանիայի հավաքական), Դիեգո Սիմեոնեն («Աթլետիկո»):
Տարվա լավագույն հարձակվող կոչման համար կպայքարի 15 ֆուտբոլիստ.
Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու (բոլորը՝ «Ռեալ»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկի, Թոմաս Մյուլեր, Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի (բոլոր՝ «Բավարիա»), Դիեգո Կոստա («Չելսի»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ), Լիոնել Մեսի, Լուիս Սուարես, Նեյմար (բոլորը՝ «Բարսելոնա»), Մարկո Ռոյս («Բորուսիա» Դորտմունդ), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»):
Հաղթողները հայտնի կդառնան 2015թ-ի հունվարի 12-ին Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: