ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014թ-ի տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդների անունները:

Տասնյակում ընդգրկվել են.

Կարլո Անչելոտին («Ռեալ»), Խոսեպ Գվարդիոլան («Բավարիա»), Յուրգեն Կլինսմանը (ԱՄՆ-ի հավաքական), Յոահիմ Լյովը (Գերմանիայի հավաքական), Ժոզե Մոուրինյուն («Չելսի»), Մանուել Պելեգրինին («Մանչեսթեր Սիթի»), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո» ), Լուի վան Գալը (Հոլանդիայի հավաքական, «Մանչեսթեր Յունայթեդ»), Անտոնիո Կոնտեն («Յուվենտուս», Իտալիայի հավաքական) և Ալեխանդրո Սաբելիան (Արգենտինայի հավաքական):

2014թ-ի տարվա լավագույն մարզչի անունը հայտնի կդառնա 2015թ-ի հունվարի 12-ին: