Ցյուրիխում շարունակվում է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն մարզչի կոչումը նվաճեց Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:

54-ամյա մասնագետը շրջանցեց մրցանակի մյուս հավակնորդներին՝ Կարլո Անչելոտիին և Դիեգո Սիմեոնեին: Վերջիններս համապատասխանաբար զբաղեցրին երկրորդ և երրորդ տեղերը: