ՖԻՖԱ-ն հրապարակել է 2013թ. տարվա լավագույն մարզչի հավակնորդների անունները:
Ցանկում տեղ են գտել Կարլո Անչելոտին («ՊՍԺ»/«Ռեալ»), Ռաֆայել Բենիտեսը («Չելսի»/«Նապոլի»), Անտոնիո Կոնտեն («Յուվետուս»), Վիսենտե դել Բոսկեն (Իսպանիայի հավաքական), Ալեքս Ֆեգյուսոնը («Մանչեսթե Յունայթեդի» նախկին մարզիչ), Յուպ Հայնկեսը («Բավարիայի» նախկին մարզիչ), Յուրգեն Կլոպը («Բորուսիա» Դորտմունդ), Ժոզե Մոուրինյուն («Ռեալ»/«Չելսի»), Լուիս Ֆելիպե Սկոլարին (Բրազիլիայի հավաքական), Արսեն Վենգերը («Արսենալ»):
Դեկտեմբերին հայտնի կդառնան 3 հիմնական թեկնածուները: Լավագույն մարզչի անունը կհայտարավի 2014-ի հունվարի 13-ին Ցյուրիխում կայանալիք միջոցառման ժամանակ: