ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի 10 հավակնորդների անունները:

Նոյեմբերի 30-ին ցանկից կընտրվի լավագույն երեքը, իսկ մրցանակակրի անունը հայտնի կդառնա 2016թ-ի հունվարի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Մրցանակի հավակնորդների տասնյակը.

Մասիմիլիանո Ալեգրի (Իտալիա, «Յուվենտուս»), Կարլո Անչելոտի (Իտալիա, «Ռեալ»), Լորան Բլան (Ֆրանսիա, ՊՍԺ), Ունաի Էմերի (Իսպանիա, «Սևիլիա»), Խոսեպ Գվարդիոլա (Իսպանիա, «Բավարիա»), Լուիս Էնրիկե (Իսպանիա, «Բարսելոնա»), Ժոզե Մոուրինյու (Պորտուգալիա,«Չելսի»), Խորխե Սամպաոլի (Արգենտինա, Չիլիի հավաքական), Դիեգո Սիմեոնե (Արգենտինա, «Ատլետիկո»), Արսեն Վենգեր (Ֆրանսիա, «Արսենալ»):