Լա լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է Պրեմիերայի 2013/14 մրցաշրջանի լավագույն դարպասապահ մրցանակի թեկնածուների անունները:

Թեկնածուների շարքում են Կեյլոր Նավասը («Լևանտե», ամռանը տեղափոխվել է «Ռեալ»), Տիբո Կուրտուան («Ատլետիկո», տեղափոխվել է «Չելսի»), Վիլի Կաբալյերոն («Մալագա», տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»):

Նշենք, որ թեկնածուների շարքում բացակայում են «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը:

Մրցանակակրի անունը հայտնի կլինի հոկտեմբերի 27-ին: