Հայտնի են դարձել  Golden Boy մրցանակի 25 հավակնորդների անունները: Մրցանակը հանձնում է իտալական Tuttosport պարբերականը:

Մրցանակը տրվում է  Եվրոպայի՝ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին:

Հավակնորդներն են՝

Աարոն Մարտին («Էսպանյոլ»), Ժան-Քևին Օգյուստեն («Լեյպցիգ»), Ռոդրիգո Բենտանկուր («Յուվենտուս»), Սթիվեն Բերգվեյն (ՊՍՎ), Կալվերտ-Լյուին («Էվերթոն»), Ֆեդերիկո Կյեզա («Ֆիորենտինա»), Ուսման Դեմբելե («Բարսելոնա»), Ամադու Դիավարա («Նապոլի»), Կասպեր Դոլբերգ («Այաքս»), Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»), Ջո Գոմես («Լիվերպուլ»), Բենյամին Հենրիկս («Բայեր»), Բորխա Մայորալ («Ռեալ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Էմրե Մոր («Սելտա»), Ռիս Օքսֆորդ («Բորուսիա »Մյոնխենգլադբախ), Քրիստիան Պուլիշիչ («Բորուսիա» Դորտմունդ), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ալան Սեն-Մաքսիմեն («Նիս»), Դոմինիկ Սոլանկե («Լիվերպուլ»), Թեո Էրնանդես («Ռեալ»), Յուրի Տիլեմանս («Մոնակո»), Էնես Ունալ («Վիլյառեալ»), Կայլ Ուոքեր Փիթերս («Տոտենհեմ»):

Նշենք, որ 2016թ-ին մրցանակը ստացել էր Ռենատու Սանտուշը: