Golden Foot-ի պաշտոնական կայքում հրապարակվել է մրցանակի հավակնորդների անունները:

Այս տարի մրցանակին հավակնում են Անդրեա Պիրլոն («Յուվենտուս»), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի»), Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Ֆրանկ Ռիբերին, Մանուել Նոյերը («Բավարիա»), Տիագո Սիլվան (ՊՍԺ), Տիերի Անրին («Նյու Յորք ռեդ Բուլս»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Ուեյն Ռունին («Մանչեսթեր Յունայթեդ») և Բրազիլիայի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Մարտան:

Մրցանակակրին որոշում են երկրպագուները Golden Foot-ի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության միջոցով: Քվեարկությունը կտևի մինչև օգոստոսի 24-ը, իսկ հաղթողը հայտնի կլինի Մոնակոյում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ՝ հոկտեմբերի 13-ին:

Golden Foot մրցանակը տրվում է 28 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին' անձնական և թիմային ձեռքբերումների համար:

Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ: