Laureus World Sports Awards-ը հրապարակել է մարզական «Օսկարի» հավակնորդներին:

Տարվա լավագույն մարզիկի կոչման համար կպայքարեն Կրիշտիանու Ռոնալդուն, Լուիս Հեմիլթոնը, Նովակ Ջոկովիչը, Ռենո Լավիլլենին, Ռոի Մաքիլոնը և Մարկ Մարկեզը (մոտոսպորտ):

«Տարվա լավագույն մարզուհի» կոչման համար կպայքարեն Գենզեբե Դիբաբան (թեթև ատլետիկա) Վալերի Ադամս (թեթև ատլետիկա), Մարիտ Բյորգենը, Տինա Մազեն, Լի Նան և Սերենա Ուիլյամսը:

«Տարվա լավագույն թիմ» մրցանակին հավակնում են Ռայդեր Կապ Տիմը (գոլֆ), Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը, Mercedes թիմը, Մադրիդի «Ռեալը», «Սան Անտոնիո Սփերսը», Շվեյցարիայի թենիսի տղամարդկանց հավաքականը:

«Տարվա հայտնություն» մրցանակին հավակնում են Մարյո Գյոտցեն, Խամես Ռոդրիգեսը, Մարին Չիլիչը, Դանիել Ռիկարդոն, Միքայել Շիֆրին (լեռնադահուկ), Շվեյցարիայի թենիսի տղամարդկանց հավաքականը:

Մրցանկաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 15-ին, Չինաստանում: