Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն երրորդ անգամ արժանացավ Պիչիչի մրցանակին` Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուի կոչմանը (նախորդ մրցաշրջանի համար):
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը հեղինակել է 48 գոլ՝ 35 խաղում: Ավելի վաղ պորտուգալացին լավագույն ռմբարկու է ճանաչվել նաև 2013/14 և 2010/11թթ.:
«Սա հիանալի մրցանակ է, երրորդ անգամ եմ այն ստանում: Կյանքում իմ բախտը բերել է, շնորհակալ եմ «Ռեալի» երկրպագուներին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է marca-ն: