Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իսպանիայի առաջնության 2013/14 թ-ի լավագույն ֆուտբոլիստ, ում տրվել է Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մրցանակը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Պորտուգալիայի հավաքականի ավագն ստացել է 35 ձայն: Երկրորդ տեղում՝ «Ատլետիկոյի» նախկին Դիեգո Կոստան (16 ձայն). Լիոնել Մեսսին երրորդն է՝ 7 ձայնով:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մադրիդցիների կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
Marca-ն Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մրցանակը հանձնում է 2007թ-ից: Սա Ռոնալդուի՝ երրորդ անընդմեջ մրցանակն է: Մրցանակի առաջին հաղթողը Ռաուլն է: