Իսպանական պրոֆեսիոնալ լիգան հրապարակել է 2012-2013 մրցաշրջանի լավագույն խաղացողներիի թեկնածուների անունները:

Լավագույն դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Աթլետիկո»), Վիկտոր Վալդես («Բարսելոնա»), Վիլի Կաբալյերո («Մալագա»)։

Լավագույն պաշտպան՝ Ինիգո Մարտինես («Ռեալ Սոսյեդադ»), Խորդի Ալբա («Բարսելոնա), Սերխիո Ռամոս («Ռեալ»)։

Լավագույն կիսապաշտպան՝ Բենյատ Էչեբերիա («Բետիս»/«Ատլետիկ»), Ասյեր Իլյարամենդի («Ռեալ Սոսյեդադ»/«Ռեալ»), Չավի Ֆուեգո («Ռայո Վալյեկանո»/«Վալենսիա»)։

Լավագույն հարձակողական ոճի կիսապաշտպան՝ Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Իսկո («Մալագա»/«Ռեալ»), Խեսուս Նավաս («Սևիլիա»/«Մանչեսթեր Սիթի»)։

Լավագույն հարձակվող՝ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Ալվարո Նեգրեդո («Սևիլիա»/«Մանչեսթեր Սիթի»)։

Լավագույն նորեկ՝ Ալբերտո Մորենո («Սևիլիա»), Լեո Բապտիստաո («Ռայո Վալյեկանո»), Ասյեր Իլյարամենդի («Ռեալ Սոսյեդադ»/«Ռեալ»)։

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Մադրիդում. տեղեկացնում է Inside Spanish Football-ը: