Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը դարձել է Իսպանիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սա առաջին դեպքն է, երբ «կապտանռնագույնների» ֆուտբոլիստը դառնում է ամսվա լավագույն: Արդեն երրորդ տարին է, ինչ շնորհվում է այս մրցանակը, սակայն Իսպանիայի գործող չեմպիոնների ոչ մի ֆուտբոլիստ մինչ այս չէր արժանացել մրցանակին:
Հավելենք, որ 23-ամյա Նեյմարը նոյեմբերին Լա լիգայում մասնակցել է երեք խաղի և հեղինակել է 5 գոլ: