«Ռայո Վալյեկանոյի» հարձակվող Ալբերտո Բուեյնոն ճանաչվել է Իսպանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ. տեղեկացնում է Իսպանիայի պրոֆեսիոնալ լիգայի պաշտոնական կայքը:
Անցյալ ամիս 26-ամյա ֆուտբոլիստը չորս խաղում հինգ գոլի հեղինակ է դարձել, որոնցից չորսը խփել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Լևանտեի» դեմ հանդիպման 15 րոպեի ընթացքում:
Իսպանացին Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում հեղինակել է 12 գոլ, որը լավագույն արդյունքն է իսպանացի ֆուտբոլիստների շրջանում: