«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է լիգայի կայքը:
Իսպանացի մասնագետը շրջանցել է Մաուրիսիո Պոչետինոյին («Տոտենհեմ»), Ժոզե Մոուրինյուին («Մանչեսթեր Յունայթեդ») և Արսեն Վենգերին («Արսենալ»):
Սեպտեմբերին «Մանչեսթեր Սիթի»-ին հաղթել է ԱՊԼ-ի բոլոր 4 խաղերում` «Լիվերպուլ» (5:0), «Ուոթֆորդ» (6:0), «Քրիսթալ Փելես» (5:0) և «Չելսի» (1:0):
Սա Գվարդիոլայի երկրորդ այսպիսի մրցանակն է Անգլիայի առաջնությունում աշխատելուց ի վեր: