Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը կցուցադրի իր լավագույն խաղը՝ իր առավելագույն ուժերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում Հայաստանի ընտրանու դեմ ընկերական խաղից առաջ ասաց Սենթ Քիթս և Նևիսի ազգային հավաքականի մարզիչ Ժակ Պասսին:
«Ակնկալում եմ, որ Հայաստանի հավաքականը կցուցադրի իր լավագույն խաղը, իր լավագույն ուժերով, որպեսզի ուժեղ մրցակցի հետ խաղում տեսնենք մեր իրական մակարդակը:
Ցանկանում էի, որ խաղանք Հայաստանի հավաքականի հետ: Դիտել եմ Հայաստանի հավաքականի հանդիպումները Մոնտենեգրոյի, Ղազախստանի հավաքականի հետ: Սա Սենթ Քիթս՝ ընդդեմ Մխիթարյան խաղը չէ, սա Հայաստանի հավաքականի հետ խաղն է, և, բնականաբար, ծանոթ եմ ձեր բոլոր մրցակիցներին: Շատ լավ տեղյակ եմ Մխիթարյանի հաջողությունների մասին: Մենք խաղալու ենք թիմի հետ: Ես տեսել եմ, թե ինչ մարտավարական փոփոխություններ է արել Արթուր Պետրոսյանը հավաքականում: Եթե վաղը հաղթենք, դա մեծ հաջողություն կլինի մեզ համար: Համոզված եմ, որ երկրպագուները շատ կուրախանան»: