Դանիայի ազգային ընտրանին նախապատրաստվում է Եվրո 2016թ-ի ընտրական փուլում կայանալիք Սերբիայի և Հայաստանի հավաքականների դեմ խաղին:
Ինչպես տեղեկացնում է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, Հայաստանի հավաքականի դեմ խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի պաշտպան Սիմոն Բասկ Պոուլսենը:
Նրա փոխարեն Մորտեն Օլսենը հրավիրել է Անդրեաս Կրիստենսենին:
Հիեշեցնենք, որ Հայաստան-Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին' Երևանում: