Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն Հայաստանի և Ալբանիայի ընտրանինների դեմ Եվրո 2016թ-ի ընտրական փուլում կայանալիք խաղերին: Այս մասին տեղեկացնում է Դանիայի ֆուտբոլի ասոցացիայի պաշտոնական կայքը:
Հրավիրվածֆուտբոլիսներն են Ստեֆան Անդերսենը, Կասպեր Շմեյխելը, Յոնաս Լյոսլը, Լարս Յակոբսենը, Դանիել Վասը («Սելտա»), Սիմոն Բասկ Պոուլսենը, Նիկոլայ Բոյլեսենը, Դանիել Ագերը, Սիմոն Կյաերը, Պյեր-Էմիլ Հոյբերգը, Միկայել Կրոն Դելին, Ուիլյամ Կվիստը, Թոմաս Դելանին, Յակոբ Պոուլսենը, Կրիստիան Էրիկսենը, Յուսուֆ Յուրայ Պոուլսենը, Պիոնե Սիստոն, Լասե Վիբեն, Նիկոլայ Յորգենսենը, Մարտին Բրայթվեյթը, Նիկլաս Բենդտները, Մորտեն Ռասմուսենը:
Նշենք, որ Հայաստան-Դանիա հանդիպումը տեղի կունենան սեպտեմբերի 7-ին: