Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը հրապարակել է հավաքականի կազմը Հայաստանի ընտրանու դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլում կայանալիք խաղից առաջ:

Այս մասին տեղեկացնում է Սերբիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:

Դարպասապահներ- Վլադիմիր Ստոյկովիչ, Ժելկո Բրկիչ, Պրեդրագ Ռայկովիչ:

Պաշտպաններ- Բրանիսլավ Իվանովիչ, Ալեքսանդր Կոլարով, Նենադ Տոմովիչ, Նիկոլա Մաքսիմովիչ, Մարկո Պետկովիչ, Իվան Օբրարդովիչ, Ուրոշ Սպահիչ, Միլոշ Կոսանովիչ:

Կիսապաշտպաններ - Նեմանյա Մատիչ, Լյուբոմիր Ֆեյսա, Նեմանյա Գուտել, Ռադոսավ Պետրովիչ, Լուկա Միլիվոևիչ, Ֆիլիպ Կոստիչ,
Դուշան Տադիչ, Ադեմ Լյայիչ, Դարկո Բրաշանաց:

Հարձակվողներ- Զորան Տոշիչ, Ադրիա Ժիվկովիչ, Ալեքսանդր Միտրովիչ, Լազար Մարկովիչ, Պետար Շկուլետիչ:

Նշենք, որ հավաքականների միջև հանդիպումը տեղի կունենան սեպտեմբերի 4-ին Սերբիայում: