Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին հրապարակել է Եվրո 2016թ-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի դեմ խաղում իր թիմի կազմը: Այս մասին տեղեկացնում է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Դարպասապահներ- Էտրիտ Բերիշա («Լացիո»), Ալբան Հոջա («Պարտիզան»), Օրգես Շեհի («Շկենդերբեու»):

Պաշտպաններ - Անսի Անգոլի («Ղարաբաղ»), Արլինդ Այեթի («Բազել»), Նասեր Ալիյի («Բազել»), Լորիկ Ցանա («Նանտ»), Բերատ Ջիմսիտի («Ցյուրիխ»), Էլսեիդ Հյուսայ («Նապոլի»), Ամիր Ռահմանի («Սպլիտ»):

Կիսապաշտպաններ - Անդի Լիլա («Ջիանինա»), Ամիր Աբրաշի («Ֆրայբուրգ»), Միգյեն Բաշա («Լյուցեռն»), Էրգյուս Կաչե (ՊԱՕԿ), Լեդիան Մեմուշայ («Պեսկարա»), Տաուլյանտ Ջակա («Բազել»), Շկելզեն Գաշի («Բազել»), Բուրիմ Կուկելի («Ցյուրիխ»), Հերոլինդ Շալա («Սլովան», Լիբերեց), Օդիսե Ռոշի («Ռիեկա»), Էրմիր Լենջանի («Նանտ»), Ալբան Մեհա («Կոնյասպոր»):

Հարձակվողներ- Բեկիմ Բալայ («Ռիեկա»), Սոկոլ Չիկալեշի («Բաշակշեկիր»), Արմանդո Սադիկու («Ցյուրիխ»), Համդի Սալիհի («Շկենդերբեու»):

Հիշեցնենք, որ հավաքականների միջև խաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, Երևանում: