Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին բաց կթողնի հավաքականիառաջիկա հանդիպումը: Այս մասին գրում է իսպանական Marca-ն:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան ազատել է ֆուտբոլիստին այդ խաղի մասնակցությունից: Արգենտինայի ազգային թիմը սեպտեմբերին ընկերական հանդիպում կանցկացնի Մեքսիկայի հավաքականի հետ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ երկրպագուների ոչ հաճելի վերաբերմունքի պատճառով' Մեսսին կարող է հեռանալ ազգային հավաքականից: