armsport.am/Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն որոշել է չփոխել թիմի ավագին, որի պարտականությունները 2011 թվականից կատարում է Լիոնել Մեսսին։

«Բարսելոնայի» նախկին մարզչի ղեկավարությամբ «ալբիսելեստեն» առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 3–ին, երբ ընկերեկան խաղի շրջանակում Դյուսելդորֆում կհյուրնկալվի աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանուն։

«Ես զրուցել եմ Լեոյի հետ։ Նա ինչպես միշտ կոնկրետ և անկեխծ էր։ Մեսսին այժմ կենտրոնացած է Իսպանիայի առաջնության մեկնարկի վրա։ Նա կմնա Արգենտինայի հավաքականի ավագը։ Իսկ Լեոյի բացակայության պարագայում ավագի թևկապը կկրի Խավիեր Մասկերանոն»,– հայտարարել է «Տատա» Մարտինոն։