Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին անդրադարձել է Իսպանիայի հավաքականին և վստահություն հայտնել, որ իսպանացիները, ովքեր 2014թ-ի Աշխարհի առաջնության խմբային փուլը չկարողացան հաղթահարել, կրկին հաջողությունների կհասնեն.

«Իսպանիան վա՞ղ դուրս մնաց: Նրանք ունեին բարդ խումբ: Իսպանիայի հավաքականում հավաքված են հիանալի ֆուտբոլիստներ, այդ հավաքականը կարող է վերադառնալ և հաջորդ անգամ ավելի ուժեղ լինել: Ակումբում իմ թիմակիցներին՝ Չավիին, Ինյեստային և Պիկեին հարցրել եմ՝ ինչ զգում են, երբ գլուխիդ վերևում բարձրացնում ես աշխարհի գավաթը: Սակայն, դա անհնար է բացատրել խոսքերով»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Barcastuff-ը: