Արգենտինայի հավաքականի և կատալոնայան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի հավաքականին պարտվելուց հետո հայատարարեց հավաքականը լքելու մասին:
«Սա վերլուծություն անելու շատ բարդ պահ է: Առաջինը ինչ գալիս է մտքիս հավաքականում ելույթները ավարտելն է: Ինձ համար Արգենտինայի հավաքականում ելույթները ավարտված են: Սա կլինի օգտակար բոլորին և դա բոլորն են ցանկանում: Նրանք չեն բավարարվում եզրափակչին մասնակցելով, մենք' նույնպես: Ցավոq չկարողացանք հաղթել: Կարծում եմ' արդեն բավական է: Մեծ ցավ եմ ապրում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Ole-ն: