Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը ոտքի մատի վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Կրասնոդարի» դեմ կայանալիք հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild-ը:
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, Դորտմունդում: Բացի այդ, կասկածի տակ է ֆուտբոլիստի մասնակցությունը նաև Գերմանիայի առաջնության շրջանակներում Լևերկուզենի «Բայերի» դեմ կայանալիք խաղին:
Նշենք, որ Ռոյսը վնասվածքը ստացել էր Բունդեսլիգայի երրորդ տուրում «Հերտայի» դեմ խաղում, որն ավարտվել էր Տուխելի թիմի հաղթանակով 3:1 հաշվով: