Թիմում շատ լավ տրամադրություն է տիրում, շատ կարևոր խաղ է մեզ համար: Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Բանանց»-«Օմոնիա» հանդիպումից առաջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բանանցի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը:

«Թիմում շատ լավ տրամադրություն է տիրում, շատ կարևոր խաղ է մեզ համար, մեծ դժվարությամբ ենք հասել այս փուլին, հուսով ենք ամեն ինչ լավ կդասավորվի և կանենք ամեն ինչ, որ հաղթահարենք այս փուլը»:

Այն հարցին, թե որքանով է թիմը ուսումնասիրել մրցակցին, ֆուտբոլիսստը նշեց.

«Մրցակցի խաղը ուսումնասիրել ենք, շատ ուժեղ թիմ է, նայել ենք նրանց վերջին խաղերը, քննարկել ենք, մարզիչը տվել է բոլոր մարզային ձևերը, որով կփորձենք հաղթահարել մրցակցին»: