Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի պատասխան խաղի շրջանակում Գյումրիի «Շիրակը» այսօր արտագնա հանդիպում կանցկացնի Տրնավայի «Սպարտակի» հետ:
William Hill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է դաշտի տերերին' 1.53 գործակից: Գյումրիի թիմի հաղթանակի հավանականությունն ունի 6 գործակիցը, ոչ-ոքին' 3.60:
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:15-ին է:
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով: