Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում Թբիլիսիի «Դինամոյի» դեմ կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշել է, որ հավասար պայքար է սպասվում:
«Հարգում եմ վրացական ֆուտբոլը: Թիմերի շանսերը գնահատում եմ 50-50»,-նշել է մարզիչը:
Հավելենք, որ խաղը տեղի է ունենալու այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին: