Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչին և նշել, որ «Յուվենտուս» - «Բարսելոնա» դիմակայությունոււմ ֆավորիտ չկա:
«Երկրպագելու եմ «Յուվենտուսին»: Կարծիք կա, որ կատալոնացիներն ավելի շատ հնարավորություն ունեն: Սակայն իրականում ոչ մի թիմ թուրինցիների դեմ խաղում ֆավորիտ լինել չի կարող: «Ծեր Սինյորայի» կազմում առանցքային ֆուտբոլիստներն են Պոգբան և Տևեսը: Մորատան հիանալի մրցաշրջան անցկացրեց: Նրանք մեզ հաղթեցին, և կցանկանայի, որ Մորատան հաղթեր Չեմպիոնների լիգայում»,-Զիդանի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը: