Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճելուն:
Խոսելով «Ռեալի» հետ դիմակայության մասին՝ մարզիչը նշել է.
«Սրանք երկու դիտարժան կիսաեզրափակիչներ էին, որում շանս ունեին երկու թիմերն էլ: Հիմա հույս ունենք հասնել հաջողության: Կարծում եմ՝ իտալական ֆուտբոլի համար շատ կարևոր է, որ թիմերից մեկը Չեմպիոնների լիգայի եզրափակչում է: Խամեսը և Իսկոն այնքան էլ ուժեղ չեն պաշտպանական խաղում, այդ պատճառով էլ տղաներին ասացի, որ լավ կլինի, եթե մադրիդցիներին ճնշեն իրենց կիսադաշտում»:
Անդրադառնալով կատալոնյան թիմի դեմ կայանալիք դիմակայությանը՝ մարզիչը հավելել է.
«Բարսելոնայի» դեմ գրեթե անհնար է խաղալ, սակայն մի բան է նրանց հետ երկու անգամ հանդիպել, մեկ այլ բան՝ մեկ խաղ անցկացնել, որում ամեն ինչ կարող է պատահել: Բեռլին կմեկնենք տիտղոսը բերելու համոզմունքով»,- մարզչի խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը: