Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» մրցաշարի ընթացիկ մրցաշրջանի եզրափակչի ուղեգիրը զիջեց Թուրինի «Յուվենտուսին»:
«Արքայական ակումբը» կիսաեզրափակչի պատասխան խաղում «Սանտիագո Բերնաբեու» մարզաշադշտում հյուրընկալեց իտալական ակումբին: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Ֆուտբոլասերները հանդիպման առաջին գոլին ականատես եղան 23-րդ րոպեին. Խամես Ռոդրիգեսի վաստակած 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Հենց այս հաշվով էլ թիմերը գնացին ընդմիջման:
Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան հաշվի մեջ հավասարություն մցնել. իր նախկին թիմի դարպասը գրավելու առիթը կրկին բաց չթողեց Ալվարո Մորատան, վերջինս աչքի ընկավ 57-րդ րոեպին:
Երկու խաղերում գրանցված 2:3 արդյունքը «Յուվենտուսին» բեռլինյան եզրափակչի ուղեգիր ապահովեց, որտեղ իտալական ակումբի մրցակիցը կլինի կատալոնյան «Բարսելոնան»: