Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Առաջին տուրում «Արքայական ակումբը» հյուրընկալեց Դոնեցկի «Շախտյորին»:
Դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 4:0 հոշվով: 30-րդ րոպեին Քարիմ Բենզեման բացեց հանդիպման հաշիվը:
Մադրիդյան թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ հեղինակեց` երկու անգամ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը (55,63),իսկ երրորդ գոլը հեղինակեց 81-րդրոպեին: Այս գոլերի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը գերազանցեց Լիոնել Մեսսիին (77) և 80 գոլով դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն:
Նշենք, որ դոնեցկյան թիմը 50-րդ րոպեից հանդիպումը շարունակեց 10 հոգով.դաշտից հեռացվեց Տարաս Ստեպանենկոն: