Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանը երեք լավագույն ռմբարկու ունի: Լավագույն եռյակում են Լիոննել Մեսսին, Նեյմարը և Ռոնալդուն:

Մադրիդի «Ռեալի» առաջատարը և Կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ դարձել են 10-ական գոլի հեղինակ:

Ամենաշատ գոլային փոխանցումը կատարել է Լիոննել Մեսսին` 6 արդյունավետ փոխանցում: Ռոնալդուն, Ֆրանսեսկ ֆաբրեգասը և «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Կոկեն արդյունավետ փոխանցմամբ աչքի են ընկել 4-ական անգամ:

Չեմպիոնների լիգայի խաղերում ամենաշատը խաղադաշտում եղել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կարլոս Տևեսը` 1156 րոպե: Տևեսը 9 րոպեով գերազանցել է երկրորդ տեղում գտնվող Մեսսիին. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ստորև ներլայացնում ենք լավագույն ռմբարկուների հեղինակած տասը գոլերը:

Նեյմար

Մեսսի

Ռոնալդու