Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն. տեղեկացնում է Opta-ն:
Մրցաշարի կիսաեզրափակչում Թուրինի «Յուվենտուսի» դեմ խաղում մադրիդյան թիմի առաջատարը դարձավ գոլի հեղինակ, որը 76-րդն էր պորտուգալացու կարիերայում՝ Չեմպիոնների լիգայում:
Այս ցուցանիշով Ռոնալդուն շրջանցեց Լիոնել Մեսսիին, ով իր ակտիվում ունի 75 գոլ: Արգենտինացին «Բավարիայի» դեմ կայանալիք դիմակայությանը կարող է հասնել կամ շրջանցել Ռոնալդուին: