Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի ֆուտբոլիստ Լուիս Ադրիանոն դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն ռմբարկուն:
27-ամյա հարձակվողը դարձել է 9 գոլի հեղինակ՝ 8 անգամ աչքի է ընկել ԲԱՏԷ-ի դեմ խաղում, մեկ անգամ էլ գրավել է «Պորտուի» դարպասը:
Արդյունքում բրազիլացին այս ցուցանիշով կրկնեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը:
Մինչ այդ ռեկորդ պատկանում էր Ռուդ վան Նիստելրոյին, ով 2004/05 թ-ի մրցաշրջանի խմբային փուլում աչքի է ընկել 8 անգամ: