Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների շրջանակներում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց Կիևի «Դինամոյին»: Գրանցվեց ոչ-ոքի` 0:0 հաշիվը: Թիմերի միջև առաջին խաղում տարած 3:1 հաշվով հաղթանակի շնորհիվ մանչեսթերյան ակումբը դարձավ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ առաջին մասնակիցը: Նշենք, որ թիմը պատմության մեջ առաջին անգամ է դուրս գալիս այս հեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Օրվա մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկոն» տնային խաղում զրոյական ոչ-ոքի ավարտեց ՊՍՎ-ի հետ հանդիման հիմնական ժամանակը: Քանի որ թիմերի միջև առաջին խաղում նույնպես գոլեր չէր գրանցվել հանդիպումն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: