Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2013/14թ-ի մրցաշրջանի եզրափակիչը:
Գավաթը խաղարկեցին «Ռեալը» և «Ատլետիկոն»: Հանդիպման հաշիվը բացվեց 36-րդ րոպեին՝ «Ատլետիկոյին» առաջ մղեց Դիեգո Գոդինը:
«Արքայական ակումբը» մեծ կամքի շնորհիվ հաջողվեց հավասերեցնել հաշիվը, 93-րդ րոպեին Ռամոսի գոլը փրկեց Անչելոտիի սաներին պարտությունից:
Հանդիպման հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում: 111-րդ րոպեին Գարեթ Բեյլը հաշիվը դարձրեց 2:1, իսկ 118-րդ րոպեին Մարսելոն հեղինակեց իր թիմի երրորդ գոլը, երկու րոպե անց11 մետրանոց հարվից Ռոնալդուն ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում հեղինակեց իր 17-րդ գոը:
4:1 և Մադրիդի «Ռեալը» 10-րդ անգամ նվաճեց Չեպիոնների լիգայի գավաթը:
Նշենք, որ այս ցուցանիշով «Արքայական ակումբը» ռեկորդակիր է
Տեսանյութը և լուսանկարները՝ այստեղ