Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում կատալոնյան «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում հյուրընկալեց ֆրանսիական ՊՍԺ-ին:
Դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 2:0 հաշվով: «Կապտանռնագույնների» կազմում դուբլ ձևակերպեց Նեյմարը:
Ֆուտբոլիստը 14-րդ րոպեին բացեց հաշիվը, ապա աչքի ընկավ նաև 20 րոպե անց:
Երկու խաղերում գրանցված 5:1 հաշիվը «Բարսելոնայի» դուրս բերեց կիսաեզրափակիչ: