Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կատալոնյան «Բարսելոնան» և «Սևիլիան» վիճարկեցին Իսպանիայի գավաթը:
Թիմերի միջև հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին: Արդյունքում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որը ավարտվեց Էնրիկեի թիմի հաղթանակով`2:0 հաշվով:
97-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումը արդյունավետ եզրափակեց Խորդի Ալբան, իսկ 120+2' արգենտինացին գոլային փխանցում կատարեց նաև Նեյմարին:
Իսպանիայի գործող չեմպիոնները երկրի գավաթը նվաճեցին 28-րդ անգամ:
Նշենք, որ կատալոնացիները հանդիպումն ավարտեցին 10 հոգով. 36-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Մասկերանոն, իսկ «Սևիլիան»` 9 հոգով. 92-րդ րոպեին հեռացվեց Բանեգան, 120+1' Կարիսուն: