«Ուեմբլի» մարզադաշտում «Քրիսթալ Փելեսը» և «Մանչեսթեր Յունայթեդը» խաղարկեցին Անգլիայի գավաթը:
Եզրափակիչ դիմակայության հիմանական խաղաժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
Հանդիպման 78-րդ րոպեին Պանչոն իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց, պատասխան գոլը 81-րդ րոպեին հեղինակեց Խուան Մատան:
Արդյունքում գավաթակիրը որոշվեց լրացուցիչ ժամանակում:
Հաղթական գոլը 110-րդ րոպեին հեղինակեց Լինգարդը` 2:1: Նշենք, որ մանչեսթերյան ակումբը 105' մնաց տասը հոգով դաշտից հեռացվեց Սմոլինգը: