Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի նորանշանակ գլխավոր մարզչի` Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ իր առաջին հանդիպումն անցկացրեց:

Մանչեսթերյան ակումբը հյուրընկալվեց «Ուիգանին» և հաղթեց 2:0 հաշվով: Խաղի գոլերը հեղինակեցին Ուիլյամ Քինը (49') և Անդրեաս Պերեյրան (59'):

Հանդիպումը նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նորամուտի խաղն էր: Կիսապաշտպանը կրում էր 10 համարի մարզաշապիկը, որը պատկանում է Ուեյն Ռունիին. Անգլիայի հավաքականի ավագը հայտավորված չէր խաղին:

Առաջին խաղկեսի ավարտից հետո պորտուգալացի մասնագետը 7 փոփոխություն կատարեց: Փոխարինված խաղացողների թվում էր նաև Մխիթարյանը: