![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/183322.png&w=300&h=200&mt=1516518257)
Այսօր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է:Հայկական ֆուտբոլի լեգենդը ծնվել է 1989թ-ի հունվարի 21-ին:
«Փյունիկ»-ից մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» հասած Երևանի պատվավոր քաղաքացին կարիերայի ընթացքում 8 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն անկասած փոխեց հայկական ֆուտբոլի պատմությունն՝ աշխարհի ամենահեղինակավոր առաջնություններից մեկը՝ Անգլիական Պրեմյեր լիգա իր տեղափոխությամբ:
Մխիթարյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկ»-ում, Դոնեցկի «Մետալուրգ»-ում, Դոնեցկի «Շախտյոր»-ում, որի կազմում 2012/13 մրցաշրջանում ճանաչվել է Ուկրաինայի առաջնության տարվա լավագույն ռմբարկու: Դոնեցկյան թիմի կազմում երեք անգամ դարձել է երկրի չեմպիոն, երեք անգամ գավաթակիր, մեկ անգամ էլ արժանացել է Սուպերգավաթին: Դոնեցկից հետո Մխիթարյանը կարիերան շարունակել է Բունդեսլիգայում՝ հադնես գալով Դորտմունդի «Բորուսիա»-ում: 2015/2016 մրցաշրջանում ֆուտբոլիստների վարկածով լավագույնն է ճանաչվել Գերմանիայի առաջնությունում: Դորտմունդյան թիմի կազմում երկու անգամ նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը:
2016թ-ի հուլիսին մեր ընտրանու ավագին ձեռք բերելու մասին պաշտոնապես հայտարեց Անգլիայի առաջնության ամենատիտղոսակիր թիմերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Կարմիր սատանաների» կազմում Մխիթարյանը նվաճել է ֆուտբոլային լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը:
2017թ-ին մանչեսթերյան թիմի կազմում արժանացել է աշխարհի ամենահեղինակավոր եվրոպական մրցաշարերից մեկի՝ Եվրոպայի լիգայի չեմպիոնի կոչմանը՝ Ստոկհոլմի «Friends Arena» մարզադաշտում ծածանելով հայոց եռագույնը:
Արդյունքում ̀ Մոուրինյուի թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է այս տիտղոսը, իսկ Մխիթարյանը՝ դարձել առաջին հայ ֆուտբոլիստ, ով մրցաշարի եզրափակչում գոլ է հեղինակել:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը իր պրոֆեսիոնաիզմով, բացառիկ աշխատասիրությամբ ու գեղեցիկ խաղով արդարև ունի բազմահազար երկրպագուների բանակ ողջ աշխարհում: Մարդ, ում շնորհիվ ճանաչելի է դառնում նաև Հայաստանը: Չնայած ունեցած իր հեղինակությանը՝ համեստաբար իրեն աստղ չի համարում, ասելով՝ թե աստղերը երկնքում են:
Մխիթարյանի համար ազգային ընտրանու հաղթանակներն ու հայերի ժպիտները մեծ մոտիվացիա են
«Ինձ համար հավաքականում միակ մոտիվացիան հաղթանակն է: Երբ հաղթում ենք, բոլոր հայերի դեմքին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ տոնում են մեր հաղթանակը, ինչպես իրենց սեփականը: Ի՞նչը կարող է դրանից ավելի լավ լինել: Հենց այդ ժպիտներն են ամենամեծ մոտիվացիան ինձ համար»
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիրը բազմաթիվ պատանիների համար օրինակ է ծառայում: Մարդ, ով չնայած իր բազում ձեռքբերումներին չի դադարում կարևորել կրթությունը և ինչպես ինքն է նշում .«Ես միշտ ձգտում եմ սովորել... Սովորել դադարող մարդը հավասար է մահացած մարդուն»:
Այս օերերին էլ է Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող խաղացողներից մեկը: Համաշխարհային մամուլի ու երկրպագուների ուշադրության կենտրոնում ֆուտբոլիստի տեղափոխության հարցն է:
Կտեղափոխվի արդյոք Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ», թե կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», միևնույնն՝ է նա «Յուրահատուկի»՝ Մուրինյուի համար սուպեր խաղացող է, ում մարզիչը հավատում է, Արսեն Վենգերի համար Սանչեսին արժանի փոխարինող, Յուրգեն Կլոպի համար՝ աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը: Ֆուտբոլիստ, ում հեռանալը մանչեսթերյան թիմից կհիասթափեցին Լուիս Սահային, իսկ ըստ Նևիլի ֆանտաստիկձեռքբերում կլինի լոնդոնյան թիմի համար:
Ֆուտբոլիստ, ում համար երկրպագուները երգեր են երգում, իսկ TV-ները՝ հաղորդումներ պատրաստում: Իսկ այս ամենում Մխիթարյանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով հայ երկրպագուններն էլ սպասում են կարիերայի հաջող, գոլառատ և տիտղոսներով լի ընթացքին:
Ծնունդդ շնորհավոր, Հենո՛:
![](http://lurer.com/disc/21-01-18/3eafa03b4180dcffd47f5292a84c0a6e.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/10dc4ba6e290629ed5f5ad4e765fd039.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/117957eb481a6c12b1ccf93c7a305692.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/12538a1f1a653b8b07799d4203572b30.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/bb627d4dd848e62f025fafe9e61954f8.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/1d453e5b483847a340fee52b9c9678d4.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/93cbf4876ed049f99a08b87a7b125a76.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/ada7d39e843cae1c5860dfddee94bcff.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/b37a6a71a5d4345e87ace1a76cfce78c.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/19a12a8bae9ba1e4595a5d0f5b463e20.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/1efc40b45e6cc30d64bc67d83a429af2.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/f1c1d56e1300a4558fe12598e3c1bd2d.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/148489c3eb1df7abba817d603b214b8b.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/34e90bd445c9431df937dcd78b3bd328.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/bc140ff18762cb748e4b129945cb18c7.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/e7fa62efad400aaa582eda351c860452.jpg)
![](http://lurer.com/disc/21-01-18/76246816d502d0de9e85d675d0b12ca3.jpg)