Դերասանուհի Վերջալույս Միրիջանյանը ծնվել է 1916թ. դեկտեմբերի 22–ին Իգդիրում:

 

1933-ից աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (Սունդուկյանի անվան թատրոն) և, միաժամանակ, համատեղել ուսումը թատրոնին կից ստուդիայում, որն ավարտել է 1936թ.:

 

1937-47թթ. աշխատել է Ալավերդու թատրոնում, որից հետո կրկին վերադարձել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն:

 

Կինոյում սկսել է նկարահանվել 1957 թվականից։ Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը

 

Մահացել է 1992թ. փետրվարի 3-ին Երևանում: