Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Միասնություն» շարժման հիմնադիր Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ հրավիրված էի հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը իմ հարազատ՝ Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոցում։
Զուգահեռաբար խելագար էներգետիկա և ջերմ հիշողություններ արթնացան։ Հանճարեղ Չարենց, ինտելեկտուալ ուսուցիչներ, պրոֆեսիոնալ ղեկավարություն և ֆանտաստիկ երեխաներ: Մեր դպրոցն, ինչպես միշտ, բարձունքում է»,-նշել է նա: