ffa.am Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Դավիթ Մանոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վարազդատ Հարոյանը և Տարոն Ոսկանյանն այսօր այցելեցին «Արաբկիր» բժշկական կենտրոն: Բուժանձնակազմի ուղեկցությամբ անցնելով տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներով և մեկ առ մեկ զրուցելով երեխաների հետ, տղաները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նվերների փաթեթները հանձնեցին երեխաներին, լուսանկարվեցին, զրուցեցին նրանց հետ, ինքնագրերով լուսանկարներ նվիրեցին: Ավելի քան մեկ ժամ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն անցկացրին այն երեխաների հետ, որոնք ամանորի գիշերը դիմավորելու են բժշկական կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: