«Ստաբհաբ սենթեր» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։ Քանի որ սա վերջին մարզումն էր Հայաստան-Գվատեմալա հանդիպումից առաջ, այն տևեց համեմատաբար կարճ։ Դանդաղ վազքից և նախավարժանքից հետո տեղի ունեցավ երկկողմանի խաղ։ Այս մասին գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստան-Գվատեմալա հանդիպումը կկայանա մայիսի 28-ին՝ ժամը 20։00-ին(Երևանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան ժամը 7-ին)։
Հայաստանի ազգային հավաքականին Լոս-Անջելեսում միացավ նաև Մարկոս Պիզելին: