Ընկերական խաղի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդն» ուժերը չափեց թուրքական «Գալաթասարայի» հետ:
Դիմակայությունն ավարտեց մանչեսթերյան թիմի հաղթանակով 5:2 հաշվով:
Մեկնարկից 4 րոպե անց Զլատան Իբրահիմովիչը հեղինակեց իր առաջին գոլը անգլիական թիմում, մանչեսթերցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին (55', 59' 11մ), մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆելաինին ու Խուան Մատան (75'):
«Գալաթասարայի» կազմում աչքի ընկա Գյումյուսը (22') և Բրուման (40'):
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյան անգլիական ակոմբի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 46-րդ րոպեին: