Armsport.am-ը գրում է.

Լա Լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Լևանտեին» նվազագույն հաշվով և հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:

«Կապտանռնագույնների» կազմում միակ գոլը խփվեց 62-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: «Բարսելոնան» իր ակտիվում գրանցեց 83 միավոր: 

«Բարսելոնան» 26-րդ անգամ է հռչակվում Իսպանիայի չեմպիոն:Նվաճած տիտղոսների քանակով զիջում է միայն «Ռեալին»: Մադրիդիցները չեմպիոն են դարձել 33 անգամ:

Էռնեստո Վալվերդեն, գլխավորելով կատալոնացիներին 2017 թվականին, երկու դեպքում էլ առաջնությունում իր թիմի հետ հասել է չեմպիոնության: