Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» ընդունեց «Բարսելոնային»:

Հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 3:2 հաշվով:

Հաշիվը մեկնարկային րոպեին բացեց Ֆերնանդո Տորեսը: Պատասխան գոլին երկրպագուները երկար չսպասեցին՝ 9-րդ րոպեին աչքի ընկավ Նեյմարը: 30-րդ րոպեին Ռաուլ Գարսիան իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: 38-րդ րոպեին Ժոաո Միրանդան ինքնագոլի հեղինակ դարձավ՝ 2:2, իսկ 41-րդ րոպեին Նեյմարի հեղինակած գոլը հաղթական դարձավը «կապտանռնագույնների» համար:

Նշենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում մադրիդցիները մնացին 10 հոգով՝ դաշտից հեռացվեց Գաբին, իսկ 84-րդ րոպեին Մարիո Սուարեսը:

Թիմերի միջև երկու խաղերի արդյունքում գրանցված ընդանուր 2:4 հաշիվը կատալոնացիներին դուրս բերեց կիսաեզրափակիչ:

 

 

 

 

titulo foto

 

titulo foto

 

titulo foto

titulo foto